Ամենադաժան խնդիրը ճանապարհներն են, գոնե չնչին...

իրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կաքավասար գյուղի վարորդները ձմռան բքին երթևեկելն ավելի դրական են գնահատում, քան տարվա մյուս եղանակների չոր ճանապարհները։ Ճանապարհների խնդիրն այս և հարակից գյուղերի համար առաջնայիններից է։ Գյուղի բնակիչները հույսեր են կապում հայտնի Թռչկանի հետ։ Ջրվեժ այցելուների թիվը տարեցտարի մեծանում է՝ տարվա բոլոր եղանակներին հույս ունեն, որ գուցե տուրիզմի զարգացմանը նպաստելու համար իրենց գյուղ տանող ճանապարհն էլ կբարեկարգվի։

Կաքավասարի դպրոցը միայն տարրական դասարաններ ունի՝ ընդամենը 2 աշակերտով, իսկ բարձր դասարանցիները հաճախում են Փոքր Սարիարի դպրոց։ Բայց դպրոցների միավորման ծրագրի շրջանակներում, այս դպրոցները կփակվեն և երեխաները ստիպված կլինեն գնալ Մուսաելյան գյուղի դպրոցը, որն իր հետ կբերի բազմաթիվ խնդիրներ։ 

Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն և հողագործությունն է
։

Մանրամասն՝ տեսանյութում։