Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանությունների լռությունն ու անգործությունն է։
Այս մասին գրել է Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Իգնատյանը։
«Երեկ հարևան պետությունում գերության մեջ գտնվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանը ապօրինաբար դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանությունների լռությունն ու անգործությունն է, որն այլևս որևէ մեկի չի զարմացնում»։



