Ամենաանհանգստացողներից մեկը․ ԵԽԽՎ նախագահը՝ հ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները ամենաանհանգստացնողներից են,-այսօր աշնանային նստաշրջանի բացման ժամանակ ասաց ԵԽԽՎ նախագահ Թոնի Քոքսը։ Նա այս էսկալացիան համարեց Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերներից մեկը, որը պիտի ԵԽԽՎ ուշադրությանն արժանանա։
 
«Ես կոչ եմ անում երկու երկրներին կրկնապատկել իրենց ջանքերը հակամարտության խաղաղ կայուն լուծում գտնելու համար, հակամարտության, որն այդքան բացասաբար է ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։
Ես կոչ եմ անում հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին օգտագործել այս վեհաժողովը որպես ամենաբարդ հարցերը քննարկելու և բովանդակալից երկխոսություն հաստատելու հնարավորությունների  հարթակ՝ ագորա՝ փորձելով  հարթել տարաձայնությունները»,- ասաց նա։
 
«Կրկնում եմ՝ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- հավելեց ԵԽԽՎ նախագահը։