Արևմուտքն, ըստ էության, որոշել է ՔՊ-ական Բաբկեն Թունյանի հարևան «պողոսների» համար նոր հերոս նետել քաղաքական դաշտ։ Այդ հերոսն իհարկե նախկին քաղաքապետ, նախկին ՔՊ-ական Հայկ Մարությանն է։ Արևմուտքում լավ են հասկանում, որ «պողոսների» համար ընդունելի կերպար ստանալու համար պետք է համոզել նրանց, որ նոր հերոսը ևս իրենց նման մեկն է։ Ճիշտ է այս մեկը ոսկեգույն ատամ չունի, բայց պակաս «խեղճ» կյանքով ապրողը չէ։
Մարությանի «Քաղաքապետը» մոնոներկայացումն, ըստ էության, հենց պողոսների սպասված հերոսի կերտման լավագույն գործիքը պետք է լինի։ Ներկայացման ժամանակ Հայկ Մարությանը դժգոհում է իր պաշտոնավարման տարիներից։ Նա հանդիսատեսին պատմում է, թե որքան դժվար է 6 հոգանոց ընտանիքով ապրել իր քաղաքապետական չոր 415 հազար դրամ աշխատավարձով և որ ինքը ստիպված է եղել իր Երևանի բնակարանը վարձով տալ, տեղափոխվել գյուղ, որպեսզի կարողանա վարձի գումարով պահել իր ընտանիքը։
«Պողոսներ»ն իհարկե այս լուրը լսելիս մեծ ոգոևորություն ապրեցին, քանի որ «պարզվեց», որ Երևանի քաղաքապետի ընտանիքի անդամներն էլ իրենց նման ամսեկան 69 հազար դրամով են իրենց «գլխի ճարը» տեսնում։ Էլ ինչ է պետք, որպեսզի «պողոսը» երջանիկ լինի, իհարկե ոչինչ, բացի նրանից, որ իր սրտի փրկիչը դառնա քաղաքապետ։
Հայկ Մարությանն իհարկե իր ներկայացման ժամանակ երևի մոռացել էր «պողոսներին» պատմել, որ ինքն ու իր կինը Եվրոպայում 23 անշարժ գույք ունեն ու միայն դրանց վարձակալությունից տարեկան գրեթե 60 հազար դոլար եկամուտ ունեն։
Ի դեպ, այս գույքերի մասին Մարությանը պաշտոնական հայտարարագիր է ներկայացրել, այսինքն մենք օդից կախված լուրերի վրա չենք հենվում։



