«Շատ զայրացած եմ, ո՞նց կարելի է մեր հայրենակիցներին ներս չթողնել հայրենիք ու հենց օդանավակայանից ետ ուղարկել, իսկ թուրքերի առջև ճանապարհները բացել ՛,-այս մասին ասա քաղաքացիներից մեկը, ով ներկա ր այսօր ԱԳՆ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։
Շարունակելով խոսքը նշեց․
«Ամբողջ Հայաստանով մեկ թուրքերը տարածված են, Նիկոլն իր թուրք եղբայրների առջև բացել է ճանապարհն ու ընդունել , ես Նիկոլին անձամբ չեմ կարող տեսնել, բայց որ նման հնարավորություն ունեմ՝ ասում եմ․ Նիկո՛լ , ինչո՞ւ ես խաթարել իմ օր ծերությունը , էն ժամանակ պայքարել ու Արցախ ենք ազատագրել , անկախ Հայաստան ենք կերտել ու ապրել ենք հանգիստ, հիմա դու՛ իմ ծերությունը խաթարել ես։ Ես հիմա ստիպված դուրս եմ եկել իմ թոռնիկների համար , ես չեմ ուզում, որ իմ թոռնիկներն ապրեն դավաճան Նիկոլի Հայաստնում ,ամեն օր խնդրում եմ Աստծուց, երբ պետք է ջհանդամվես Նիկո՛լ․ այլևս քեզ չենք ուզում տեսնել , Էլ չեմ կարում նայեմ դեմքիդ , հեռուստացույցը միացնում եմ տեսնում եմ ինքն ա փոխում եմ, էլ իմ ներվերը չի հերիքում»,-ասաց քաղաքացին։



