Ամեն ինչի պատասխանատուն ե՛ս եմ․․․Կառավարությո...

ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է՝ «Կառավարությունը ես եմ» իր արած արտահայտությանը:

«Բրիֆինգ էր գնում, 20 լրագրող հավաքվել են, ես ՀՀ վարչապետն եմ, ինձ ասում են՝ կառավարության դիրքորոշումը սա է, կառավարության դիրքորոշումն այն է: Լրագրողներն ինձ բացատրում են կառավարության դիրքորոշումը որն է: Հիմի ասում են՝ ասաց, թե կառավարությունը ես եմ: Բա ո՞վ ա, ասեմ՝ սպասեք լրագրողնե՛ր, մի հատ հեռախոս ունեմ, գնամ զանգեմ ճշտեմ՝ ո՞վ է կառավարությունը:

Բա ո՞վ է կառավարությունը, կամ կարո՞ղ է` ես ասել եմ կառավարությունը միայն ես եմ: Հայաստանում մի հարց է լինում ասում են՝ ես չեմ, ես չեմ: Ես ասում եմ՝ չէ՛, ե՛ս եմ: Ասել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն ես եմ, հարցեր ունե՞ք, տվե՛ք: Չեմ ասելու՝ գնացեք կառավարությունում մի հատ կաբինետ կա, էնտեղ մի հատ մարդ է նստած, այ իրեն հարցերը տվեք: Հայաստանում դա է պակասում, որ մադիկ ասեն՝ ես եմ պատատասխանատուն, իմ վրա եմ վերցնում: Ամբողջ պետական համակարգը գնում ես թղթեր ա որ պտտվում է, որովհետև մեկը չկա, որ ասի ես եմ, բոլորն ասում են՝ ի՛նքն է, ի՛նքն է»,- ասաց նա: