Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը անհավանական չհամարեց Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան, բայց շեշտեց, որ նման այցի մասին դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա։
«Ուկրաինայի նախագահն ընտրված ղեկավար է, ինչպես մյուս երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան: Ըստ էության, ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգներ գտնել, եթե փնտրում եք։ Հակառուսական երանգներ կարող են գտնել Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված, ցանկացած այլ որոշումների հետ կապված»,- նա։



