ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ազգային անվտանգության նախագահական հուշագիրը, որը վերականգնում է առավելագույն ճնշումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության նկատմամբ, մերժում է Իրանին միջուկային զենք ձեռք բերելու բոլոր ուղիները և հակազդում Իրանի վնասակար ազդեցությանը արտերկրում:
Թրամփը նշել է, որ երջանիկ չէ այս փաստաթուղթը ստորագրել, սակայն այս հարցում մեծ ընտրություն չունի: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը կփորձի հասկանալ՝ արդյոք հնարավոր է Իրանի հետ գործարք կնքել, որպեսզի բոլորը կարողանան միասին ապրել:
«Եվ գուցե դա հնարավոր է, գուցե՝ ոչ... Ամեն ինչ շատ պարզ է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, այդ թվում` Իրանի նկատմամբ կոշտ լինել, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», - նշել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ Իրանը բավականին մոտ է միջուկային զենք ունենալու նպատակին: