Ամեն ինչ անում ենք, որ խաղաղություն պայմանագի...

Հայաստանն ամեն ինչ անում է, որ խաղաղության պայմանագիրը շուտ իրականություն դառնա:

Այս մասին այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ խաղաղության պայմանագիրը շուտ իրականություն դառնա՝ իհարկե հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահերը, որովհետև այդ պայմանագրի ստորագրումն էլ ավելի լուրջ երաշխիքներ կստեղծի Հայաստանի և առհասարակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,–ասաց Հարությունյանը: