Ամբողջ աշխարհը մեզ թալանում է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր մի քանի գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում, որոնցից մեկում հայտարարել է, որ «ամբողջ աշխարհը ԹԱԼԱՆՈՒՄ Է ՄԵԶ», իսկ մյուս գրառման մեջ դժգոհում է The Wall Street Journal-ից, որը « տիրապետում է Եվրամիության աղտոտված մտածողությանը»:

«ԱՄՆ-ում ազատ առևտուր չկա։ Մենք ունենք «Հիմար առևտուր»: «Ամբողջ աշխարհը թալանում է մեզ»,- նշել է Թրամփն իր գրառումներից մեկում։

Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը դժգոհել է The Wall Street Journal-ի «գլոբալիստական» հրապարակումից, որն, ըստ նրա, «պատկերացում չունի, թե ինչ է անում կամ ասում»։

«Նրանց (The Wall Street Journal-ի) տեսակետները հնացած են և թույլ, և դա շատ վատ է ԱՄՆ-ի համար: Բայց մի վախեցեք, մենք ԿՀԱՂԹԵՆՔ ամեն հարցում: Ձվի գներն իջնում ​​են, նավթը էժանանում, տոկոսադրույքները նվազում են, իսկ ՍԱԿԱԳՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓՈՂԸ լցվում է Միացյալ Նահանգներ։ Միակ բանը, որից պետք է վախենալ, դա վախենալուց վախենալն է»,- նշել է ԱՄՆ նախագահը։