Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ–ի վարած քաղաքականությունը աշխարհում։
Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե ԱՄՆ–ում եւ Եվրոպայում ժողովրդավարությունը չի դիմանում քննություններին՝ մեջբերելով Մեծ Բրիտանիայում իրար հետեւից 3 վարչապետ փոխելը։
Սոյլուն պնդել է, թե այսօր ԵՄ գոյություն չունի եւ այն ընդամենը ԱՄՆ–ի կցորդն է։ «ԱՄՆ–ն գնալով կորցնում է հեղինակությունը եւ ամբողջ աշխարհը ատում է ԱՄՆ–ին»,–ասել է թուրք նախարարը։