Ամբողջ աշխարհում 325 մլն մարդ ապրում է քրոնիկ...

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի անցկացվում է հուլիսի 28-ին` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա:

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ օրվա նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը վիրուսային հեպատիտի գլոբալ բեռի վերաբերյալ` միավորելով աշխարհը հեպատիտի դեմ պայքարի շուրջ, քանի որ յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ մարդ է մահանում հեպատիտի հետ կապված հիվանդությունից: 2021 թվականի կարգախոսն է. «Հեպատիտը չի կարող սպասել»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամբողջ աշխարհում 325 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է 14-15 միլիոն մարդ: