Ամառային հակահարձակման սկզբից Ուկրաինան արդեն...

Ամառային հակահարձակման սկզբից Ուկրաինան արդեն կորցրել է ավելի քան 70 հազար զինվորական, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԴԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական Յան Գագինը։

«Ուկրաինայում այժմ զորակոչային ռեսուրսների իրական ճգնաժամ է, դա իրականում այդպես է, քանի որ ամառային հակահարձակման երեք ամիսների ընթացքում Ուկրաինան կորցրել է գրեթե 70 հազար անձնակազմ. սա շատ մեծ ցուցանիշ է, նաև հազարավոր տեխնիկա», – ասել է նա:

Նրա խոսքով՝ հակառակորդի և՛ անձնակազմի, և՛ տեխնիկայի ռեսուրսը սահմանափակ է, առաջին հերթին՝ կադրերի ռեսուրսը։

Ուկրաինական հակահարձակումը սկսվել է հունիսի 4-ին։ Կիևը մարտ ուղարկեց ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված և արևմտյան տեխնիկայով զինված բրիգադներ, ներառյալ լայնորեն գովազդվող Leopard տանկերը: