Ալյասկայի իշխանությունները որոնում են անհայտ...

ԱՄՆ իշխանությունները որոնում են Ալյասկայի տարածքում անհետ կորած ինքնաթիռը, որը տեղափոխում էր 10 մարդ։

Ալյասկայի շրջանի ԱՄՆ առափնյա պահակախումբը հայտնել է, որ Cessna Caravan տեսակի ինքնաթիռը գտնվում էր 12 մղոն (19 կմ) հեռավորության վրա ծովափից՝ Ունալակլիտ քաղաքից Նոմ ուղևորվելիս, երբ «կապը կորսվել է»։

Որոնողափրկարարական թիմերը «աշխատում են հասնել վերջին հայտնի կոորդինատներին», ասված է նահանգային պաշտոնյաների հայտարարության մեջ։

Ալյասկայի հանրային անվտանգության վարչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 10 մարդ՝ 9 ուղևոր և 1 օդաչու։ Մինչ այժմ տեղեկություններ չկան, թե ովքեր են եղել ինքնաթիռում, հայտնում է BBC-ն։