Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հրավերով, ժամանել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին:
Ըստ e-gov.am–ում հրապարակված որոշման` նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի այսօր, Երևան կվերադառնա վաղը։
Նշենք նաև, որ Ալիևի՝ Տաջիկստան այցի շրջանակներում նախատեսված է առանձին հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:



