Ալիևը՝ «Զայեդի մարդկային եղբայրության մրցանակ...

Ինձ համար մեծ պատիվ է ստանալ հեղինակավոր «Զայեդի մարդկային եղբայրության մրցանակը», հատկապես, որ այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդի անունը։ Եվ ես դա համարում եմ Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ջանքերի ճանաչում՝ ավելի քան 30 տարի տևած արյունահեղությունից, հակամարտությունից և պատերազմից հետո, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Դավոսում Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը հինգ կամ վեց ամիս. մենք սովորում ենք։ Մեր անկախ պատմության ընթացքում մենք երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Եվ դա յուրահատուկ զգացողություն է։ Եվ, իհարկե, սա հրաշալի հնարավորություն է», - նշել է Ալիևը։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության:

«Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները: Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք, որոնցից երկիրը մեծապես կախված է», - նշել է Ալիևը: