
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։
Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, ֆինանսաբանկային, Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ զբոսաշրջության հետ կապված հարցեր։
Բացի այդ, քննարկվել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը։
Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների հաջող եւ դինամիկ զարգացումը բոլոր ուղղություններով եւ ապրանքաշրջանառության աճը երկու երկրների միջեւ, տեղեկացրել է Ալիեւի մամուլի ծառայությունը։