Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևին առաջադրել է որպես նախագահի թեկնածու 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ ընտրություններում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Կուսակցության վարչությունը ընդլայնված կազմով նիստ է անցկացրել, որից հետո միաձայն պաշտպանել է Ալիևի թեկնածությունը։



