Նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին իր «հայամետ դիրքորոշման» պատճառով, այսօր՝ օգոստոսի 24-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով անդրկովկասյան հանրապետության ղեկավարի վարչակազմի աղբյուրները։
Բելգիայի արտգործնախարարը Հայաստան այցի ընթացքում հնչեցրել է «հայամետ հայտարարություններ, որոնք հեռու են իրականությունից և չեն համապատասխանում տարածաշրջանի իրավիճակին»,- բացատրում են Բաքվի հրապարակումները։
Բելգիայի դիվանագիտության ղեկավարը տարածաշրջանային այցի շրջանակներում Ադրբեջան կժամանի այս հինգշաբթի։



