Ալիևը նամակ է հղել Իրանի նախագահին

Ալիևը նամակ է հղել Իրանի նախագահին՝  Իսլամական ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ:

Նա խթանող է համարել վերջին ժամանակներում ադրբեջանա-իրանյան կապերի աճող դինամիկան:

«Նախորդ տարի Ձեր ինչպես պաշտոնական, այնպես էլ աշխատանքային այցերը Ադրբեջան, որոնք բացեցին նոր էջ միջպետական հարաբերությունների պատմության մեջ, շարժիչ ուժ հաղորդեցին փոխվստահության համագործակցության զարգացմանը:

Ընթացիկ պահին ընդլայնվում է երկկողմ օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը, որը լցվում է նոր բովանդակությամբ: Տարբեր մակարդակներով, ստորագրված փաստաթղթերը, իրականացվող համատեղ նախագծերը, այդ թվում՝ Պետական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը ստեղծում են բարենպաստ հնարավորություններ՝ ընդլայնելու փոխգործակցությունը՝ որը ներկայացնում է փոխադարձ հետաքրքրություն։

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով ադրբեջանա-իրանական կապերն ու համագործակցությունը շարունակելու են ամրապնդվել մեր տարածաշրջանի անվտանգության և բարեկեցության համար՝ երկու բարեկամ և եղբայրական ժողովուրդների շահերի համար: Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, երջանկություն, գործերում հաջողություն, իսկ Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին՝ մշտական բարեկեցություն և ծաղկում»,- նշել է նա Իրանի նախագահին ուղղված նամակում: