Մենք այս պահին ունենք չպատերազմ վիճակ և ընտրություններից հետո իշխանությունը պիտի զբաղվի չպատերազմ վիճակի կառավարմամբ, հիմա այս մարդկանց պատկերացումները չպատերազմ վիճակի կառավարման զիջումներն են։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած քննարկման ժամանակ նշեց խմբի անդամներից Վահե Հովհաննիսյանը։
«Ընդ որում, շաբաթը մեկ Ալիևը հստակեցնելու է իր պահանջները։ Ի դեպ, Ալիևի համբերությունն էլ տեղի են տալիս և չի սպասում ընտրություններին, արդեն կոշտացնում է իր խոսքը։ Անցավ այդ մեղրամիսի փուլը, ինքը հստակ պահանջներ է դնում և դնելու է։ Հիմա հաջորդ իշխանության առաքելություններից մեկը չպատերազմ, իրավիճակի կառավարում է։
Շատ կարևոր է, թե ով ոնց է դա պատկերացնում։ Թիմերը, որոնք պիտի դառնան հաջորդ սորիտ իշխանության առանցքը, պիտի ունենան դրա պատասխանը, դրա տապալումը կբերի իսկապես ողբերգական հետևանքների, դրա տապալման ամենապարզ ճանապարհը իշխանության վերարտադրությունն է»,–ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրելուն, Հովհաննիսյանը կանխատեսեց, որ մի քանի գնացքներ գալուց հետո Ալիևը կորտացնելու է իր պահանջները միջանցքի վերաբերյալ. Ուղղակի ասելու է՝ սա գործելու համար դու պիտի այս այս այս պարամետրերով միջանցք տաս։ Եթե հետևում եք ադրբեջանական փորձագիտական շրջանակներին, մամուլին, արդեն վերջին օրերին նկատվում է, որ պատգամավորների մակարդակով միջանցքի թեման կոշտացնում են, ասում են՝ ուժով կբացենք, այս կանենք, այն կանենք։
Իրենք շատ հանգիստ հետ են քաշվելու Թրամփի ձևակերպումներից։ Եթե նրանք տեսան, որ Հայաստանում ոչինչ չի փոխվում, ապա գնալու է պահանջների կոշտացում։ Շատ կարևոր է այս ընտրությունը բացատրել մեր հասարակությանը, որ այս ընտրության արդյունքները ազդելու են Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս իշխանության վերարտադրումը նշանակելու է պահանջների հստակ ցանկի հրապարակում և բոլոր թույլատրելի անթույլատրելի մեթոդներով դրան հասնելու, այսպես ասած, բարոյական իրավունք։



