![Ալիեւը հրաժարվում է նույնիսկ քննարկել Լեռնայի...](/imgs/posts/medium/2023/05/2f9365b.jpeg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվում է նույնիսկ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գոյություն չունի, խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ անարդյունավետ է»,-ասել է նա օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, հաղորդում է АПА-ն։
Նշելով, որ Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանը կառուցողականություն կդրսեւորի, Ալիեւն ասել է. «Ինչեւէ, մենք չենք նախատեսում որեւէ այլ միջոց ձեռնարկել, բացի դիվանագիտական միջոցներից: Եթե խաղաղություն չլինի, հաղորդակցություն չլինի, նրանք կրկին մեկուսացված կլինեն»։
Միաժամանակ Ալիեւը դժգոհել է Մինսկի խմբի անգործությունից։ Ալիեւի կարծիքով՝ իր գոյության ողջ ընթացքում ՄԽ-ն արգասաբեր ոչինչ չի արել։ «Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չէր ցանկանում ազատել տարածքները։ Հիմա, երբ նա փաստացի հրաժարական է տվել, մենք այդ մասին շատ չենք խոսի։ Բայց հիմնական պատճառը, թե ինչու հակամարտության խաղաղ կարգավորումն այդպես էլ չստացվեց, այն էր, որ դա չէր ցանկանում Հայաստանը»,-կարծում է Ալիեւը։