ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ից մինչև հիմա երկրապահը սահմաններում է։
Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաև Սյունիքում բարձրացված դժգոհություններին, ասաց՝ այսօրվա մեր ներքաղաքական իրավիճակը պետք է թողնել և զբաղվել արտաքին քաղաքական մարտահրավերներով․«Այսօր Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը պետք է վերցնի, մեզ դա ազդակ չի՞ տալիս, պիտի պառկենք, սպասենք՝ երբ ինչ կլինի։ Սյունեցին պետք է հավաքվեր հրապարակում և բարձրացներ հարցեր, ոչ թե հայհոյանքներով, նման պահվածքով»։
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Միքայելյանն ասաց՝ երբ ընտրարշավը կսկսվի, պարզ կդառնա՝ ինքը կմասնակցի ընտրություններին, թե ոչ։ Պատգամավորը նաև պնդեց, որ բոլոր դեպքերում ժողովուրդը պետք է որոշի և տա իրավիճակի հանգուցալուծում։



