Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս պահին աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի շուրջ․«Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս: Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանից գործընկեր երկրներին դիտարկելու տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»,- շեշտել է Ալիևը: Այս մասին Ալիևը խոսել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ, գրում է minval.az-ը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքների բացման նախագծերի ուղղությամբ:



