Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ամերիկյան հրեական առաջատար կազմակերպությունների նախագահների համաժողովի (Conference of Presidents of Major American Jewish Organizations) պատվիրակության հետ, որը գլխավորում է Բեթսի Բեռնս Քորնը:
Զրույցի ընթացքում Ալիևը անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին և նշել, որ երկու կողմերն արդեն սովորել են ապրել խաղաղության պայմաններում։ «Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը կարևոր ավանդ կունենա տարածաշրջանի զարգացման գործում», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի նախագահը նաև շեշտել է TRIPP նախաձեռնության և կապերի ամրապնդմանն ուղղված այլ նախագծերի նշանակությունը, որոնք միտված են տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Բացի այդ, հանդիպման ընթացքում նշվել է հրեական առաջատար կազմակերպությունների նախագահների համաժողովի և Ադրբեջանի միջև հաջող համագործակցությունը, ինչպես նաև ընդգծվել է դրանց դերը ադրբեջանա-ամերիկյան և ադրբեջանա-իսրայելական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։



