Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովին։ Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված տեղեկությունում։
Սմաիլովը նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այցի ընթացքում Սմաիլովը Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի համատեղ քայլերը տրանսպորտային-լոգիստիկ, առեւտրի, էներգետիկ, ագրարային, IT եւ արդյունաբերական կոոպերացիայի ոլորտներում։



