
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի նոր դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը։
Ալիևը նշել է, որ Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո երկրների միջև նախկին թյուրըմբռնումներն անցյալում են։ Նա ընդգծել է, որ երկկողմ օրակարգում նոր փուլ է սկսվել և առաջին հերթին ընդգծել է մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների միջև կապերի վերականգնման և զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության կարևորությունը։
Դեսպանը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում նոր էջ է բացվում և հայտարարել է, որ ինքը կգործադրի բոլոր ջանքերը երկու երկրների միջև կապերի զարգացման համար։