Ադրբեջանի պետության ղեկավար Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերը։ Այս մասին հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը:
Երկուշաբթի օրը Ալիևն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար, տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական համատեղ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակությանը:



