Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխությունն առավել կարճ ժամկետում իրականացնելու հավաստիացումից հետո, փաշինյանական իշխանությունը տեղի տվեց նաև սահմանազատման հարցում: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի համար նպաստավոր և իրադրային առումով տրամաբանական մոտեցումն էր` սահմանազատումը սկսել 2021-23 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում, իսկ Ադրբեջանը պնդում էր Տավուշի ուղղությունը, ինչի մասով հանգուցալուծման հասավ:
Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը` Վերին Ոսկեպարը, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը:
Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ:
Համենայնդեպս, այս պահի դրությամբ, դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա:
Նաև ուզում եմ հիշեցնել, որ ըստ ՀՀ-ի ու Ադրբեջանի մինչև ստորագրված և վավերացված կանոնադրության, եթե օրինակ, Ադրբեջանը Տավուշի մարզի բռնի սահմանազատումից հետո, ինչ-որ հորինված պատճառաբանությամբ տապալի բանակցությունները և սահմսնազատումը չշարուրակվի, ապա համաձայնեցված/սահմանազատված հարվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չի լինի: