![Ալիևի օգնականը Հնդկաստանի դեսպանին հորդորել է...](/imgs/posts/medium/2023/07/cab8d63.jpeg)
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ և հորդորել Նյու Դելիին վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում Հաջիևը Սրիդարան Մադհուսուդհանանին ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և ԶԼՄ-ներում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխելու մասին «լուսանկարների ու տեսանյութերի» (չակերտները՝ Tert.am) տարածումը վերջին օրերին առաջացրել է Ադրբեջանի անհանգստությունը։
Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիի ուշադրությունը հրավիրել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգություններին և վերանայել Հնդկաստանի՝ Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու որոշումը։