
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը և ապահովվածությունը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Տեղում զինծառայողների համար ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց լրացուցիչ հանձնարարականներ է տվել ձմեռային շրջանին նախապատրաստվելու, ստորաբաժանումներում ծառայողական-կենցաղային պայմանների բարելավման, զորքերի մարտունակության բարձրացման, սպառազինության և տեխնիկայի սեզոնային սպասարկման, ինչպես նաև անխափան մատակարարման ապահովման վերաբերյալ:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը խոսել է Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացված բանակաշինության հաջող բարեփոխումների մասին և նշել Ադրբեջանի աճող հեղինակությունը միջազգային ասպարեզում, որը ձեռք է բերվել պետության ղեկավարի կողմից հեղինակավոր միջոցառումների ժամանակ ադրբեջանական ժողովրդի շահերի և դիրքորոշման վճռական պաշտպանության շնորհիվ։
Հասանովը անձնակազմին է փոխանցել նաև Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները: