Ալեքսանդր Լուկաշենկոն կժամանի Հայաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հայտնում է БЕЛТА-ն։

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կհանդիպեն նեղ և ընդլայնված կազմերով։ 

Նիստի ժամանակ իր ելույթում Լուկաշենկոն նշելու է Բելառուսի դիրքորոշումը ԵԱՏՄ պետությունների համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։