Այստեղ հանգուցալուծումը հետեւյալն է. մի կողմը պետք է հրաժարական տա: Այս մասին Politik.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքկան վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններին ու կալանավորումներին, որից հետո դեմոնստրատիվ կերպով ձերբակալվածներին աջակցություն հայտնեցին Ալեն Սիմոնյանը եւ Հակոբ Արշակյանը:
«Եթե մի կողմը չկարողանա մյուս կողմին հաղթել եւ նման իրավիճակը կախված մնա, այս ճաքերն ավելի են խորանալու: Եթե հանգուցալուծում չլինի, զուգահեռ իշխանություն է առաջանում, իսկ դա սկսում է կազմաքանդել բուրգը, որովհետեւ բուրքը պետք է ունենա մի քանի գլուխ: Եթե բուրգն ունի մի քանի գլուխ, դա բուրգ չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս իրավիճակը նաեւ կարող է ընկալվել մեսիջ դրսին, որ իշխանության ներսում կա ճգնժամ:
«Սա կֆիքսի, որ Նրկոլ Փաշինյանի միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չէ, որ ունի խնդիր, ինքը ունի խնդիր նաեւ իշխանության ներսում: Իրենք ըստ իրավիճակը պետք է նայեն՝ «Ակելան» կարողանո՞ւմ է լուծել հարցը, թե՞ «Ակելան», այսպես ասած, տնգվելու է: Մինչ այս պահը, պահպանելով լռությունը եւ չկարողանալով լուծել իշխանության ներսում զուգահեռ կենտրոնների ստեղծման գործընթացը, Նիկոլ Փաշինյանը փաստացի զիջում է իր դիրքերը»,-ասաց նա:
Անդրադռնալով նրան, որ ժամանակին Ալեն ՍԻմոնյանը թքեց քաղաքացու վրա եւ մարսեց, Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Իր այս քայլով Ալեն Սիմոնյանը փաստորեն փորձում է «սուչիտ անել» Նիկոլին: Եթե այն ժամանակ Ալեն Սիմոնյանի գյամերը ձգեր, նա այսօր չէր հանդգնի Նիկոլին «սուչիտ անել»: