Ալենը աննկարագրելի հաճույք է ստանում կարգապահ...

«Չեմ հասկանում…

Ես չեմ հասկանում… Եթե «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը հիմա վիրավորանք է համարվում, ապա ինչու՞ քարոզարշավի ընթացքում այդ նույն արտահայտությունը, որ արվում էր բոլորի կողմից՝ ամենուր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք չէր ընդունում՝ քարոզարշավի մասնակիցների նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար…

Հավանաբար, Ալենին գեշ հանձնարարական է տրվել՝ ամեն գնով կանխել այդ արտահայտության շրջանառությունը…

Կամ էլ Ալենը աննկարագրելի հաճույք է ստանում կարգապահական ներգործության միջոցներ կիրառելուց…

Անպայման պետք է պահանջել և վարչական դատավարության կարգով բողոքարկել այդ որոշումները»…