Ալեն Սիմոնյանը ՔՊ–ական պատգամավորին 3 օրով գո...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Սյունիք կգործուղվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը։

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

  1. ԵՄ աջակցությամբ եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ համայնքային ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար 2025 թվականի հունիսի 19-21-ը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանին:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։