Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով: Սիմոնյանն այս մասին հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ամսաթվերը դեռևս հստակեցված չեն, բայց ես ունեմ հրավեր՝ պատասխան այցի: Իմ գործընկեր տիկին Մատվիենկոն այստեղ էր՝ մեծ պատվիրակությամբ, և ես պատասխան այցի հրավեր ստացա»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է այցելել 2025 թվականի հունիսին:



