Ալեն Սիմոնյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել ե...

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հատուկ ուշադրություն է հրավիրվել տնտեսական համագործակցության ակտիվացման թեմային` արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում։ 

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։