Որևէ մեկն իրավունք չունի բռնություն գործադրել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի նկատմամբ ԲՏԱ նախարարի կողմից բռնություն գործադրելու հանգամանքին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Արշակյանն իմ լավ ընկերն է, պարկեշտ անձնավորություն է: Ինքս դատապարտում եմ, վստահ եմ, որ ինքը նույնպես շատ ցավագին է տանում փաստը, որ չի կարողացել իր նյարդերը տիրապետել», - ասաց Սիմոնյանը:
Նախարարի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ Սիմոնյանը նշեց, որ նման բան չի կարող ասել:



