Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարան...

ՀՀ ԱԺ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային:

«Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին:

Վշտակցության եւ ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»: