Ալեն Սիմոնյանը ավերիչ երկրաշարժի առնչությամբ...

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի առնչությամբ:

Սիմոնյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Ցավակցում և խորին կարեկցանք եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,-գրել է ԱԺ նախագահը:

Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում վերջին տվյալներով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2383, իսկ Սիրիայում զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։