
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին:
ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ կարեւոր առաքելության մեջ:
Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար:
Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի: