Օգոստոսի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:
ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին և աջակցելու դրանց լուծմանը:
Կնյազ Հասանովը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ թե՛ իր, և թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ պատգամավորի, վկայում է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության և վերաբերմունքի մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ¦»,-ընդգծել է Հասանովը: