Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադ...

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին:

Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ալեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: