«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից Քննչական կոմիտե ուղարկված գրությունը, որով նա հաղորդում էր ներկայացրել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ (ինչի հիման վրա ԱԱԾ-ն դիմակավորված ծառայողներով նրանց բերման էր ենթարկել), գրված է բազմաթիվ տառասխալներով։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ նախագահի անունից ուղարկված գրությունն ու արձանագրել՝ ընդամենը մեկ էջանոց բողոքում առկա են առնվազն հինգ կոպիտ սխալներ՝ սկսած ուղղագրականից մինչեւ տարրական ձեւակերպումներին առնչվող։



