
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ մեկ շաբաթով ԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն Պորտուգալիա։
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
- ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ը Պորտու (Պորտուգալիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին (հունիսի 28-ից հուլիսի 5-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, Լիլիթ Գալստյանին, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի–Հակոբյանին։
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ս. Խանդանյանի՝ Պորտու-Տալլին եւ Մ. Կարապետյանի՝ Պորտու-Երեւան), օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։