ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները:
Հայաստանում են Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը եւ Շվեդիայի Ռիկսդագի առաջին փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը:
Վաղը՝ հունվարի 23-ին, պատվիրակները կմասնակցեն «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը։