Ալեն Սիմոնյանի հանգստի համար վճարել է «Վիվառո...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը ակտիվ կերպով հանգստանում Հունաստանում: 

Տեսանյութում պաշտոնյաները պարում են ակումբային երաժշտության ներքո և վայելում հանգիստը: 

Կադրերից հասկանալի է դառնում, որ ԱԺ նախագահի և իշխանական պատգամավորների հետ ակումբում է նաև «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանը (Վիվառոյի Վիգեն)։ 

Սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում, որ հենց գործարար Վիգեն Բադալյանն է վճարել իշխանական թիմի անդամների հանգստի համար։

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից։ Սիմոնյանի մամուլի խոսնակը ասաց, որ չի մեկնաբանում տեղեկատվությունը։