Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 23...

Ուժգին երկրաշարժից 20 ժամ անց Ալբանիայում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հաղորդվում է առնվազն 23 զոհի և ավելի քան 650 վիրավորների մասին։

Տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

Կոսովոն, Չեռնոգորիան, Իտալիան, Ռումինիան և Հունաստանը փրկարարական խմբեր են ուղարկել Ալբանիա։

Աղետի հետևանքով անօթևան մնացածների համար վրաններ են տեղադրվել, Կոսովոյի մոտ 300 ընտանիքներ տուժածներին իրենց տներում կացարան են առաջարկել։

ԱՄՆ-ը ևս առաջարկել է օգնություն ուղարկել Ալբանիա:

Ալբանական երեք կազմակերպություններ մեկ օրվա ընթացքում հանգանակել են ավելի քան 1,5 միլիոն դոլար՝ տուժածներին օգնելու համար:

Երեկ հաղորդվել էր երկրաշարժի հետևանքով 6 զոհվածների և 150 վիրավորների մասին: