Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը հուլիսի 6-ին պետական այցով ժամանել է Ադրբեջան։
Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այցը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով։
Սպասվում է, որ Բաքվում կանցկացվեն երկկողմ համագործակցության քննարկումներ, ինչպես նաև Ալբանիայից տարածաշրջանի այլ երկրներ գազի բաշխման նախագծերի իրականացումը։