
Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելուց հետո, քպ-ական իշխանությունը այսօր իրականացրեց հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը։
Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:
«Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։
Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»,- նշված է հաղորդագրության մեջ: